ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արեգակի լրիվ խավարում կլինի

Արեգակի լրիվ խավարում կլինի
11.11.2012 | 12:07

Արեգակի լրիվ խավարում տեղի կունենա նոյեմբերի 13-14-ին: Այս մասին հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից: Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արեգակի միջով՝ մասամբ կամ ամբողջությամբ ծածկելով Արեգակի սկավառակը երկրային դիտորդի համար: Կախված Երկրի նկատմամբ իր դիրքից և Երկրից ունեցած հեռավորությունից` Լուսինը կարող է ծածկել Արեգակն ամբողջությամբ (լրիվ խավարում) կամ դրա մի մասը միայն (մասնակի խավարում): Մասնակի խավարումը կսկսվի նոյեմբերի 13-ին Գրինվիչի ժամանակով (UTC) ժամը 19:37:58, իսկ լրիվ խավարումը՝ 20:35:08: Ժամը 22:12:55-ին կլինի առավելագույն փուլը, որը կտևի 4 րոպե 2 վայրկյան: Լրիվ խավարումը կավարտվի 23:48:24, իսկ խավարումն ամբողջությամբ (ներառյալ մասնակի փուլը)՝ նոյեմբերի 14-ին ժամը 00:45:34: Խավարումը դիտվելու է հյուսիսային Ավստրալիայից սկսած, Խաղաղ օվկիանոսի վրայով մինչև չիլիական Խուան Ֆերնանդես կղզիները: Հայաստանից խավարումը չի դիտվելու: Այս խավարումը 2012 թվականի Արեգակի երկու խավարումներից երկրորդն է:

Դիտվել է՝ 7845

Մեկնաբանություններ